Երևան

Չենք ուզում պատճառ կամ պատրվակ լինել, որ կառուցապատողները սնանկանան. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չենք ուզում պատճառ կամ պատրվակ լինել, որ կառուցապատողները սնանկանան. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ ասում ենք՝ կառուցապատողներ, պետք է հաշվի առնել, որ խոսում ենք հազարավոր մարդկանց մասին, ովքեր այդ նույն կառուցապատողից բնակարան են գնել. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով կառուցապատողներին ավագանու որոշմամբ տրվող արտոնության փաթեթի վերաբերյալ Հայկ Գրիգորյանի հարցին։

Ավագանու անդամը նշեց, որ կառուցապատումը բանկերից հետո ամենաշահութաբեր ոլորտն է, և եթե այս կիսամյակում բնակարան քիչ են վաճառել, դա չի նշանակում, որ սոցիալական ոլորտից գումար պետք է կտրել ու նրանց տալ։

«Խոսում ենք արտոնության մասին... շատ վատ դեպքեր կան, օրինակ՝ Միկոյանի շենքերը, որտեղ սնանկացման պրոցես կա։ Այսինքն, սնանկացման պրոցեսը շատ ավելի մեծ խնդիրներ է սկսում առաջացնել ոչ միայն կառուցապատողի, այլև՝ այն մարդկանց համար, ովքեր նրանցից բնակարան են գնել։ Եւ մենք չենք ուզում այն պատճառը կամ նույնիսկ պատրվակը լինել, որը կարող է բերել նման պրոցեսների»,- ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական