Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է ավագանու նիստում ընդդիմության բառապաշարին.
«Մի քանի ամսվա լռությունից հետո մեր ընդդիմությունը ամառային արձակուրդների ընթացքում երևի դիմել է chat GPT-ին, թե նոր նստաշրջանին ինչեր կարող է ասել, ինչ կարող է ելույթ ունենալ։ Վստահ եմ՝ chat-ը հարցրել է, թե որ խմբակցությունից եք, իրենք գրել են «Մայր Հայաստան» կամ, օրինակ, Պեդրո Զարուկյան, և ինքն ասել է՝ բան չունեմ ասելու, ինչ կա, կարող եք կրկնել, ինչ ոճով հանդես եկել եք, նույնով էլ կարող եք հանդես գալ, որովհետև ձեր ասելիքը նույնն է»։
Ըստ Փամբուխչյանի, ընդդիմության ելույթներին ոչինչ չկա պատասխանելու՝ ոչ թե բովանդակային առումով, այլ՝ «ելույթն ու մեղադրանքներն այնքան սնանկ են, որ հնարավոր չէ դրանց պատասխանել»։