Երևան

Կառուցապատողներն ազատվել են տույժերից

Կառուցապատողներն ազատվել են տույժերից

Երևանի վարչական տարածքում գտնվող, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով սահմանվել է 2023թ.-ից մինչև 2025թ. ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն: Միևնույն ժամանակ՝ ավագանու որոշմամբ նշված շենքերի կառուցապատողներն ազատվել են նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից: 

Որոշման հիմքում հաշվի են առնվել կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, որոնք լուրջ մարտահրավերներ են ստեղծում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը, ինչպես նաև հազարավոր ընտանիքների իրենց խոստացված բնակարանները ստանալու կարևորությունը: Մանրամասները՝ հղմամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական