Ապշեցուցիչ է, թե ինչպես են խեղաթյուրվում թվերը, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ելույթին։
«Նախորդ տարվա ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվույթունների համար պլանավորած 17 մլրդ դրամի փոխարեն հավաքագրել ենք 24 մլրդ ու մեզ մեղադրում են, թե քիչ ենք հավաքել»,- ասել է նա՝ շեշտելով, որ 7 մլրդ դրամ ավել են հավաքագրել։