Երևան

Ազարյանի մարզադպրոցի կառուցման տեմպերը հուսադրող են. քաղաքապետ

Ազարյանի մարզադպրոցի կառուցման տեմպերը հուսադրող են. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման գործընթացը մեկնարկել է երեքուկես տարի առաջ, իսկ այժմ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները։

«Ալբերտ Ազարյանի դպրոցի իրականացման գաղափարը ծնվել էր դեռևս երեքուկես տարի առաջ։ Այս ընթացքում մենք մեզ և շինարարական կազմակերպությանը սահմանել ենք բարձր չափանիշներ։ Շինարարությունը պետք է ավարտվի մոտ մեկ տարվա ընթացքում»,- նշել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ գործը ձգձգվել է հիմնականում բյուրոկրատական խոչընդոտների պատճառով. «Կարծում եմ՝ ժամանակին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեինք։ Եթե մարզադպրոցի շինարարության փուլում որոշեցինք, որ հնարավոր է այն իրականացնել կարճ ժամկետում, նույնը պետք է անենք նաև նախագծման փուլերում։ Սա վերաբերում է բոլոր նախագծերին և ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ շինարարության ներկայիս տեմպերը հուսադրող են։ «Երեքուկես տարի պահանջվեց, որ ունենանք նախագիծ և ընտրված շինարարական կազմակերպություն։ Այժմ գրեթե մեկ տարվա ընթացքում պետք է ավարտենք այս ծավալուն շինարարությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական