Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։
Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևերից՝
անվասայլակով հոկեյ
անվասայլակով բասկետբոլ
սեղանի թենիս
շախմատ
պարածանրամարտ
պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով
բոչիա
շոու դաուն: