Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Փրկարարի օրվա առթիվ.
«Սիրելի՛ փրկարարներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Փրկարարի օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ամենօրյա պատասխանատվության հետ է կապված․ ցանկացած արտակարգ իրավիճակ՝ դուք առաջինն եք, որ արձագանքում եք և կանգնում մարդկանց կողքին։
Երևանը շնորհակալ է ձեզ ձեր ծառայության համար։ Դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև ապահովում մեր քաղաքի բնականոն ընթացքը։ Յուրաքանչյուր երևանցի այսօր իր շնորհակալությունն ու հարգանքն է փոխանցում ձեզ»,- ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում։