Երևան

Տոմսերի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում

Տոմսերի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը:

Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ:

Առաջիկայում նաև հնարավոր կլինի ստուգել քարտի մնացորդը Telcell տերմինալներով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական