Երևան

Վճարումը հավաստող ապացույց չներկայացնելու պատասխանատվությունը կրում է ուղևորը

Վճարումը հավաստող ապացույց չներկայացնելու պատասխանատվությունը կրում է ուղևորը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Բլոգեր Արթուր Չախոյանը հրապարակել է հերթական «բացահայտող» հրապարակումը՝ հայտարարելով, թե իբր իրեն հասարակական տրանսպորտում անօրինականորեն տուգանել են։

Զարմանալիորեն, սակայն, վերջինս «մոռացել» է ցույց տալ այն հատվածը, որտեղ անձամբ պահանջում է, որ իր նկատմամբ վարչարարություն իրականացվի։

Հասարակական տրանսպորտում վճարման փաստը հավաստող ապացույց չներկայացնելու պատասխանատվությունը կրում է ուղևորը։ Այս հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրա վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ինչի արդյունքում էլ վերջինիս նկատմամբ վարչարարություն է իրականացվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական