Նոր Նորքի Տորք Անգեղի արձանի հարևանությամբ ստեղծվում է նոր զբոսայգի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«4․2 հեկտար տարածք, որը կլինի երևանցիների ու քաղաքի հյուրերի համար ժամանակակից, հասանելի ու հարմարավետ միջավայր։ Այգին կունենա ընդարձակ կանաչ գոտիներ, երեխաների համար խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ ու բացօթյա ամֆիթատրոն։
Նախատեսված են նաև ճեմուղիներ ու հեծանվային ուղիներ։ Այս նախագիծը Նոր Նորքը դարձնելու է ընտանիքների, երեխաների, մարզասերների ու պարզապես զբոսանքի եկած բոլոր մարդկանց համար սիրված վայր»,- գրել է քաղաքապետը։