ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի հիմքը:
Երևանի քաղաքապետարանի պատվերով և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող 6.9 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։
Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։
Նոր համալիրը նաև կհուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026թ․ նոյեմբեր։