Երևան

Երևանում ընդլայնում ենք կանաչ զանգվածներն ու հանրային կանաչապատ տարածքները․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երևանում ընդլայնում ենք կանաչ զանգվածներն ու հանրային կանաչապատ տարածքները՝ ստեղծելով մաքուր, հաճելի և կենսունակ միջավայր մարդկանց համար:

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արագածի այգին երևանցիների համար ստեղծված կանաչ անկյուններից մեկն է:

Այգու տարածքում տնկել ենք ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով: