Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը։
- 12:00-21:00
- Հանրապետության հրապարակ
- Մուտքն ազատ է
Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ:
Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։