Երևան

Շինարարական ընկերությանը հանձնարական է տրվել վերացնելու խնդիրները. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում։

«Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։

Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։

• Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։

• Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։

• Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»։