«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»։