Երևան

Ավանում միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու վերազինվել է

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների սպասարկման համար։

Առողջության առաջնային պահպանման օղակը առողջապահական համակարգի հիմքն է․ այն պետք է ապահովի մատչելի, կանխարգելիչ և շարունակական ծառայություններ բոլորի համար: Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա որակյալ բժշկական սպասարկում»,- գրել է քաղաքապետը։