Երևան

Հալաբյան փողոցի 31 հասցեում ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։

Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ բակ։

Համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու և երևանցիների համար ժամանակակից ու բարեկարգ միջավայր ստեղծելու աշխատանքները շարունակվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում։