Երևան

Հիմնանորոգված մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբության իր էջում գրել է.

«Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար:

Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»: