Երևան

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ Երևանը բոլորի համար հասանելի դարձնելու նպատակով

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ Երևանը բոլորի համար հասանելի դարձնելու նպատակով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևոր դեր և ակտիվ մասնակցություն ունի առավել ներառական հասարակություն ձևավորելու գործում։

Այս գործընթացը համալիր աջակցությամբ առաջ մղելու նպատակով անցկացվեց հանդիպում-քննարկում գործընկեր կազմակերպությունների հետ։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա հասանելի և արդյունավետ ծառայություններ և դառնա հասարակության լիիրավ անդամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական