«Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ 16:45-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։