Երևան

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ ու հասանելի մարդկանց համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով։