Երևան

Երեխաները կարող են գրանցվել և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ Երևանի բնակիչ 10-15 տարեկան երեխաները կարող են գրանցվել (զանգահարելով 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: 

Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալու և խնամելու կենտրոնում ապրող շներին, ինչպես նաև սովորեցին կենդանիների հետ շփվելու կանոնները: Կրթականից զատ ծրագիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ: