Երևան

Քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ։

Նախակրթարանները հագեցվել են մանկական սեղաններով և աթոռներով, եռահարկ հարմարավետ մահճակալներով, տնտեսական պարագաների համար նախատեսված պահարաններով, ինչպես նաև նորացվել է մարզական գույքը։

Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր։ Մանկապարտեզները համալրվել են նաև զարգացնող խաղերով և ուսուցողական գրքերով։

Երևանի քաղաքապետարանը շարունակաբար ներդրումներ է իրականացնում նախակրթության ոլորտում՝ ստեղծելով կրթության և զարգացման համար բարենպաստ միջավայր մեր երեխաների համար։