Երևան

Քաղաքապետարանը աջակցություն է տրամադրում «Ներառական ամառային ճամբար» ծրագրին

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով իր դերակատարումն ու մասնակցությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին, աջակցություն է տրամադրում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական ամառային ճամբար» ծրագրին:

Այն հնարավորություն է տալիս շուրջ 150 երեխաներին և նրանց ուղեկցողներին անցկացնել իրենց ամառային հանգիստն, ինչպես նաև ստանալ մի շարք ծառայություններ: