Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը օգոստոսի 5-7-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգում կազմակերպում է Ազգային երիտասարդական համաժողով, որը մեկնարկելու է վազքարշավով:
Նշված միջոցառուման ընթացքում օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը: