Երևանի մետրոպոլիտենից հայտնում են մետրոյի շաբաթը թվերով.
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը մետրոպոլիտենը սպասարկել է 414 հազար 221 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
- 825՝ երեք վագոնանի,
- 1071՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100 %
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
- Տրանսպորտային քարտ,
- Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
- Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
- Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
- Telcell սպասարկման կետերից
- Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: