Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․
««Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում:
Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական հնարավորությունը։
«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում: Այս իրադարձությունն ուղերձ է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքը սատարել կրթությանը, մշակույթին ու տաղանդին՝ ստեղծելով նոր հարթակներ ու հեռանկարներ։
Շնորհավորում եմ մեր երիտասարդներին»: