Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Եթե դու 10-15 տարեկան երևանցի ես և սիրում ես կենդանիներ, Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը հենց քեզ համար է։
Ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար՝ կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող եք խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ խնամակալ:
Մեր կենդանիները սպասում են ձեզ։