Երևան

Կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել անվանի շեփորահար Սերգեյ Նակարյակովը։

Նվագախումբը նույն ծրագրով օգոստոսի 2-ին դեբյուտային համերգ կունենա Բեռլինի լեգենդար Կոնցերտհաուս համերգասրահում՝ ներկայացնելով Հայաստանը «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: