Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է հասարակական տրանսպորտում վերահսկողության խնդրին։
Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։
«Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին՝ ծրագրային աշխատանքները այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, և հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ՝ այն մասին, թե ինչպես իրականացնել ստուգումները տրանսպորտում։ Դրանից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,- ասել է Գրիգորյանը։
«Այսինքն՝ այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը, և փաստացի արդեն սկսում ենք պոտենցիալ խախտողներին տուգանել»,- հարցրել է քաղաքապետ Ավինյանը։
«Այո»,- պատասխանել է փոխքաղաքապետը։