Երևան

Կարևոր է, որ շատ երկար չտևի կիսաքանդ վիճակը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ լարերի գետնի տակ անցկացման հետ կապված ինչ խնդիր կա, որ կապալառուն Նալբանդյան փողոցում չի ավարտում աշխատանքները։

«Այդ աշխատանքները երկու փուլի են բաժանվել՝ փորման, լարերի անցկացման, և երկրորդ փուլով պետք է տեղադրվեն հենասյուները և ԼԵԴ-երը։ Եթե ասենք՝ հետ ենք ընկել ընթացքից, ճիշտ չէ, որովհետև գրաֆիկով Նալբանդյան փողոցն առաջ ենք շարժվում։ Մի քիչ ընդհատում ունեցել ենք, կապված լայնակի հատումների հետ, բայց ընդհանուր առմամբ այստեղ խնդիր ունենք ավելի շատ խրամուղիների փակման մասով։ Այսօր քննարկում ունեմ, օրվա վերջում Ձեզ ամբողջությամբ կասեմ»,- ներկայացրեց «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Հայկ Մուրադյանը։

«Շատ լավ, շատ կարևոր է, որ աշխատանքները մի կետում սկսվեն և շատ երկար չտևի կիսաքանդ վիճակը»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։