GIS համակարգը երևանցիներին իրազեկ կպահի իրականացվող աշխատանքների մասին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է Սարգիս Մանուկյանը։
«Հավաքագրել ենք Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող շին-բարեկարգման ոլորտին առնչվող մի քանի հարթակներ 1 միջավայրում և նախատեսել ենք սա հրապարակել մեր քաղաքացիներին իրազեկ պահելու քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ»,- մասնավորապես նշեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն ծավալները, որ տեսնում ենք էկրանին, աննախադեպ են. «Այս ծավալի աշխատանքներ բակերում, վերելակների փոխարինման տեսանկյունից, ոռոգման համակարգի ներդրման տեսանկյունից, ճանապարհների կառուցման տեսանկյունից, այգիների կանաչապատ տարածքների ստեղծման տեսանկյունից ուղղակի աննախադեպ են։ Այս ծավալի աշխատանքներ երբևէ մեկ տարվա ընթացքում չի իրականացվել»,- ասել է քաղաքապետը։