Երևան

Առաջին անգամ կատարվեց Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկներ»

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը` Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կատարեց Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկներ», որը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով:

Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության պարտիտուրը հրատարակվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և կփոխանցվի Հայաստանի և Սփյուռքի կրթամշակութային հաստատություններին: