Երբ հանրային շահն է առաջնային, ձևավորվում է միջավայր, որտեղ բոլորը կարող են ապրել հարմարավետ ու անվտանգ քաղաքում, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Արաբկիր վարչական շրջանում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր՝ ձևավորելով ժամանակակից ու բարեկարգ միջավայր մարդկանց համար»,- գրել է քաղաքապետը: