Երևան

Ազնավուրի արձանի ֆինանսավորումն իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Հատկացրել ենք շուրջ 85 մլն դրամ։ Քանդակը կրում է «Լա բոհեմը» անունը, և ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ»,– ասել է փոխքաղաքապետը։