Երևան

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։

Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։

Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։

Աշխատանքներն ընդգրկում են ոչ միայն տեսանելի մակերեսները, այլև դժվար հասանելի տարածքները։ Սա միաժամանակ թե’ hիգիենիկ, թե’ տեխնիկական կարևոր քայլ է՝ վերանորոգման և շահագործման որակն ապահովելու համար։

Մաքրման աշխատանքները շարունակվում են ըստ նախապես կազմված ժամանակացույցի։

Մետրոպոլիտենը ձգտում է ապահովել ոչ միայն կայարանների բարետես տեսքը, այլև մաքուր ու անվտանգ միջավայր բոլոր ուղևորների համար։