Երևան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն այլընտրանք չունի․ Տիգրան Ավինյան

Երևանում հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալու գործընթացն այլընտրանք չունի, – լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Որոշ դեպքերում դա պետք է լինի ի հաշիվ այլ մեքենաների։ Հիշեցնեմ՝ մի ավտոբուսում միջինացված տեղափոխվում է մոտավորապես 60 մեքենայի ուղևորին համարժեք մարդ։ Ամառվա շրջանում հենց պետք է իրականացվեն փորձարկումներն ու փոփոխությունները։ Պետք է գիտակցենք, որ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր, որտեղ էլ որ լինեն, որոշակի լարվածություն ավտոմեքենաների համար առաջանալու է», – ասել է քաղաքապետը։