Երևան

Զավթված հողերը վերադարձվում են

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

Մանրամասները՝ տեսանյութում։