Երևան

Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել:

Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին:

Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ մասնակցեցին կավագործության ու լավաշի թխման գործընթացին, վայելեցին թատերական ներկայացում: