Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստի ընթացքում ներկայացրեցի օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը։ Արձանագրվեց, որ այդ օտարումները չեն ունեցել անհրաժեշտ բավարար հիմնավորումներ, ինչի հետևանքով տվյալ վարչական շրջաններում այսօր գոյություն ունեն հարյուրավոր, երբեմն՝ նույնիսկ հազարավոր երեխաների հերթեր։ Այս գործերի մասով առաջիկայում կիրականացվի ավելի մանրամասն քննություն, իսկ արդյունքները կներկայացվի հանրությանը: Հանձնաժողովը քննարկեց նաև առաջիկա վեցամսյա աշխատանքի պլանավորման հարցեր»։