Հրազդանի կիրճում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է Կենտրոնի վարչական ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Արդեն գործող էկոհամակարգում վերականգնվել է լողավազանը, մարզասարքերը, արվել է ռետինե ծածկույթը, որն արդեն շատ ավելի անվտանգ և ապահով է դարձնում այնտեղ մարզվելը։ Իրականում, շատ բան չի փոխվել մարզասարքերի մասով, որովհետև կար ցանկություն, բայց նաև հաշվի է առնվել տեղի սպորտային մշակույթը»,- ասել է նա։