«Գիտենք՝ Սարյան փողոցը ինչպիսի նշանակություն ունի, ինչպիսի հոսք կա այդտեղ։ Այս փոփոխության արդյունքում կունենանք ևս մեկ երթևեկելի գոտի, որը ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատություն կապահովի»,- ասել է տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն. սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև՝ Մոսկովյան փողոցի մի հատվածը։
Ամիրյան-Արամի-Պուշկին-Թումանյան փողոցից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ, դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։