Երևան

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսված Սարյան փողոցի երթևեկության համար

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Չափագրումն ավարտված է: Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: 
***
Էրեբունի  վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ ու հարմարավետ մանկապարտեզ: 
***
Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ: Մանրամասները՝ հղմամբ

Փոփոխությունների նպատակն է ապահովել Սարյան և Մոսկովյան փողոցներում լուսացուցային օբյեկտներով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգության բարձրացումը, տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովումը, քանի որ փոփոխության շնորհիվ, միակողմ երթևեկություն սահմանելով, առնվազն կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի դեպի Բաղրամյան պողոտա, իսկ տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը տնտեսվարողների համար ոչ մի բացասական ազդեցություն չեն ունենա։
***
Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում: Մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: 
***
Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող տեղանքում, բարեկարգվել է լողավազանը, կառուցվել են հանդերձարաններ, վերանորոգվել են մարզասարքերը: Մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի և «Eve capital»-ի գործակցությամբ: