Երևան

Վարդանանց փողոցից Հանրապետության փողոց հատվածը ժամանակավոր փակ կլինի

Հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։