Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:
Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ: