Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հուլիսի 3-5-ը Մադրիդում մասնակցել է համահայկական համաշխարհային կոնգրեսի միջոցառումներին, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի դերը առողջապահական համակարգի զարգացման և դրա բարեփոխումների գործընթացում:
Ելույթներ են ունեցել նաև առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են Երևանի առողջապահական ոլորտի փորձը տարբեր բնագավառներում: Կոնգրեսի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայամանավորվածություններ, որոնք նպաստում են հետագա համագործակցության զարգացմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը: