Երևան

Բակային հատվածների լուսատուները կփոխարինվեն մինչև 2200 Կելվին ջերմատվությամբ լուսատուներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել:

Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը մարդու առողջության և քաղաքային բնական համակարգի վրա:

Բակային հատվածների լուսատուները կփոխարինվեն մինչև 2200 Կելվին ջերմատվությամբ լուսատուներով, ինչը չի խոչընդոտի բնակելի գոտիներում գիշերային հանգստի ապահովմանը: