Երևան

Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Play2festival-ի մասնակիցներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Play2festival»-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ: 

Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական կիթառի փառատոնի մասնակիցները Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի կիթառի պրոֆեսոր Քրիստոֆեր Սթելի գլխավորությամբ, Վիդա քառյակի անդամների հետ միասին։