Երևան

Կարգելվի մեքենաների կանգառը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

  • Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:
  • Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը: