Երևան

Ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառուցված շինություն․ Տիգրան Ավինյան

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը»,- գրել է քաղաքապետը։